23:00  ,  15 նոյեմբերի, 2019

Արգենտինան ընկերական խաղում հաղթեց Բրազիլիային (ֆոտո, տեսանյութ)

Սաուդյան Արաբիայում նոյեմբերի 15-ին Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի հավաքականի հետ:

Որակազրկման պատճառով ազգային հավաքականից 3 ամսով բացակայած Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքական վերադարձը նշանավորեց գոլով և հաղթանակ պարգևեց իր թիմին:

Խաղի միակ գոլը «Բարսելոնայի» առաջատարը խփեց հանդիպման 13-րդ րոպեին: 

Բրազիլիա - Արգենտինա՝ 0:1, ընկերական հանդիպում

Լիոնել Մեսի, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում