21:40  ,  15 նոյեմբերի, 2019

Red Eagles․ «ԳՈՐԾԿՈՄ OUT» (ֆոտո)

Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի 9-րդ տուրի Հայաստան - Հունաստան հանդիպման առաջին խաղակեսը մոտենում է ավարտին։ Հյուրերը հաղթում են 1։0 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը կիսադատարկ է: Երկրպագուների գերակշռող մասը ազգային հավաքականի ՖԱՖ շարժման անդամներն են, որոնք զբաղեցրել են արեւելյան տրիբունան:

Հյուսիսային տրիբունայի մի հատվածն էլ զբաղեցրել է երկրպագուների Red Eagles շարժումը: Red Eagles շարժման ներկայացուցիչները առաջին խաղակեսի միջնամասում կարմիր ֆայերներ վառեցին եւ «ԳՈՐԾԿՈՄ OUT» գրությամբ պաստառ ցուցադրեցին:

Ստադիոնի Հարավային տրիբունայի մի քանի շարքով հույն երկրպագուներն են՝ պաստառներով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով