21:47  ,  15 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Հունաստան․ Առաջին խաղակեսից հետո (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի խաղում ընդունել է Հունաստանի հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում է 0:1 հաշվով:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից։ 

Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը:

Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը 31:69 է՝ հօգուտ Հունաստանի:

Ընդմիջում է։

Զուգահեռ ընթացող J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթում է Լիխտենշտեյնի թիմին։ Հաղթանակի դեպքում Ֆինլանդիան կգրավի երկրորդ տեղը եւ Իտալիայից հետո կնվաճի եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից։

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1 (առաջին խաղակես)

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը․

Դարպասապահ․ Արամ Հայրապետյան («Ուրարտու»)։

Պաշտպաններ․ Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա), Կամո Հովհաննիսյան:

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Էրիկ Վարդանյան («Սոչի»), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան)։

Հարձակվողներ․ Ալեքսանդր Կարապետյան  («Սոչի», Ռուսաստան):

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով