00:47  ,  16 նոյեմբերի, 2019

Բեյլ. Ուելսի հավաքականում ինձ ավելի վստահ եմ զգում, քան «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի հերքել, որ դժվարություններ ունի Արքայական ակումբում:

«Ինձ ավելի շատ դուր է գալիս հավաքականում խաղալը: «Ռեալում» ինձ այնքան վստահ չեմ զգում, որքան Ուելսի հավաքականի կազմում»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է 30-ամյա կիսապաշտպանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը բանակցություններ է վարում Լոնդոնի «Արսենալի» և «Տոտենհեմի» հետ:

Գարեթ Բեյլն Արքայական ակումբ է տեղափոխվել 2013 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս