00:24  ,  16 նոյեմբերի, 2019

Պիկե. Կարիք չկար փոխել Սուպերկլասիկոյի անցկացման օրը

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հետաձգված հանդիպման մասին:

«Պետք չէր փոխել հանդիպման անցկացման օրը: Կատալոնիայում ցույցեր էին ընթանում, սակայն դա որևէ կերպ չէր կարող ազդել «Ռեալի» հետ հանդիպման վրա:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն առաջարկեց հանդիպումն անցկացնել ոչ թե Բարսելոնայում, այլ Մադրիդում: Կարծում եմ, որ հանդիպումը պետք է տեղի ունենար նախապես ծրագրված օրը»,- 32-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 26-ին, սակայն Կատալոնիայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիպումը տեղափոխեց դեկտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում