20:16  ,  15 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Ալեքսիս Սանչեսին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը մտադիր է վաճառել Ալեքսիս Սանչեսին, հաղորդում է The Athletic-ը։ Չիլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է Միլանի «Ինտերում»։

30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել անցած ամիս եւ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչեւ հունվար։

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը 2018թ․ հունվարին էր Լոնդոնի «Արսենալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության գործարքով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում