19:05  ,  15 նոյեմբերի, 2019

Մխիթարյանն «Արսենալից» հեռանալու մեջ մեղադրել է Էմերիին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու դրդապատճառի մասին։

««Արսենալում» ես ազատ գործելու հնարավորություն չունեի, և թիմի գլխավոր մարզիչն իմ առաջ խնդիր էր դնում ավելի շատ կենտրոնանալ պաշտպանության վրա։ Հենց այդ պատճառով վերջին շրջանում չէի կարողանում շատ գոլեր խփել կամ արդյունավետ փոխանցումներ կատարել։

Էմերին ինձ ասեց, որ ես կարևոր եմ «Արսենալի» համար, սակայն ես 30 տարեկան եմ և ցանկանում եմ խաղալ, այլ ոչ թե նստել պահեստայինների նստարանին։ 

Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ ընդունել՝ տեղափոխվելով «Ռոմա»»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է Fourfourtwo–ն։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձակալությամբ «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում