18:47  ,  15 նոյեմբերի, 2019

Գվարդիոլան հայտարարել է ազգային հավաքականում աշխատելու ցանկության մասին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ ապագայում ցանկանում է աշխատել ազգային հավաքականում։

«Միշտ երազել եմ ազգային հավաքականում աշխատելու մասին։ Հավաքականում մարզիչներն ավելի ազատ ժամանակ ունեն, ինչը նշանակում է, որ ես կկարողանամ ժամանակ գտնել գոլֆ խաղալու համար»,– Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Goal.com–ը։

Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է 2016 թվականին։ Անգլիական ակումբի հետ 48–ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան 2008–2012 թվականներին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», իսկ 2013–2016 թվականներին` զբաղեցրել Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում