17:40  ,  15 նոյեմբերի, 2019

Աշոտ Խաչատուրյանցը՝ ՌՖՄ-ի մրցավարական կոմիտեի ղեկավար

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը հաստատել է, որ կազմակերպության մրցավարական կոմիտեի ղեկավարի պաշտոնում Նիկոլայ Լեւնիկովին փոխարինել է Աշոտ Խաչատուրյանցը, փոխանցում է Sports.ru-ն։

«Լեւնիկովը պատասխանատվության նոր գոտի ունի ՈւԵՖԱ-ում, եւ մրցավարական կոմիտեն վստահվել է Աշոտ Խաչատուրյանցին։ Մրցավարական կոմիտեն է առաջադրել նրան, ՌՖՄ-ի գործադիր կոմիտեն էլ միաձայն հաստատել է»,- ասել է Դյուկովը։

Աշոտ Խաչատուրյանցը 2008 թվականից «Խնայբանկ Կապիտալի» գլխավոր տնօրենն է։ Եղել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարարության ներդրումային քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը, «РуссНефть» նավթային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «Դինամո» մարզական ընկերության ղեկավարի տեղակալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում