18:17  ,  15 նոյեմբերի, 2019

Թիերի Անրին կարող էր գլխավորել «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկացել է ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրիին նշանակել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է Mundo Deportivo–ն։

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Անրիի թեկնածությունը դիտարկել է մինչև Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ համաձայնության գալը։

Հիշեցնենք, որ Կումանը հայտարարել էր, որ պատրաստ է 2020թ. Եվրոպայի առաջնությունից հետո աշխատանքի անցնել «Բարսելոնայում»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Անրին գլխավորել է կանադական «Մոնրեալ Իմպակտը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում