17:10  ,  15 նոյեմբերի, 2019

Թեմի Աբրահամ․ Հավատում եմ, որ Անգլիան կարող է հաղթել Եվրո-2020-ում

Լոնդոնի «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Թեմի Աբրահամը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խաղում Չեռնոգորիայի նկատմամբ 7։0 հաշվով հաղթանակից եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելուց հետո վստահություն է հայտնել, որ Անգլիայի թիմը հաջորդ տարի կարող է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

«Մեծ երազանք է, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Եվրո-2020-ում։ Կարեւոր է մինչեւ մրցաշրջանի ավարտը պահպանել լավ մարզավիճակը։ Իմ խաղում դեռ շատ կատարելագործելու տեղ կա։

Հիմա մեզ շատ կգովեն, բայց պետք է մնալ կենտրոնացած եւ բարձրացնել ինքնավստահությունը։ Թոփ մակարդակ բարձրանալու համար ֆուտբոլիստը պետք է կենտրոնանա խաղի վրա, ուշադրություն չդարձնի շեղող հանգամանքներին»,- Թեմի Աբրահամի խոսքը մեջբերում է BBC-ն։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի A խմբից Անգլիայի հետ ուղեգիրն ապահովել է նաեւ երկրորդ տեղը գրաված Չեխիայի հավաքականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով