14:51  ,  15 նոյեմբերի, 2019

Ջոկովիչ․ Ֆեդերերի արածը կորտում ֆենոմենալ է

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մեկնաբանել է աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերից կրած պարտությունը Լոնդոնում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ առաջնության խմբային փուլի վերջին խաղում։

«Ֆեդերերի խաղն ու նվաճումները հիացնում են։ Նրա արածը կորտում ֆենոմենալ է։ Նա օրինակ է ինձ համար եւ ամենաբարդ մրակիցներիցս մեկը։ Ռոջերի կարիերան եւ նրա արածը ներշնչանքի աղբյուր է»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ջոկովիչի նկատմամբ հաղթանակի շնորհիվ Ֆեդերերը դուրս է եկել ամփոփիչ առաջնության կիսաեզրափակիչ։ Ջոկովիչը դուրս է մնացել պայքարից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով