10:41  ,  15 նոյեմբերի, 2019

Հայաստան - Հունաստան. Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի Հունաստանի թիմի հետ:

Բուքմեյքերներն առավելությունը տալիս են հյուրերին: Հունաստանի հավաքականի հաղթանակը ստացել է 2.20, ոչ ոքին՝ 3.50, Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3.70 գործակիցը:

Հունաստանի հավաքականի դեմ հանդիպումը Հայաստանի հավաքականի համար առաջինն է Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:

Հանդիպումը կմեկնարկի 21:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով