09:48  ,  15 նոյեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Հունաստանի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին հանդիպումը՝ Երեւանում հյուրընկալելով Հունաստանի թիմին։ NEWS.am Sport-ը ներկայացնում է Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը․

Դարպասապահ․ Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս)։

Պաշտպաններ․ Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա), Կամո Հովհաննիսյան:

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ») , Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա)։

Հարձակվողներ․ Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյան  («Սոչի», Ռուսաստան):

Հայաստան - Հունաստան հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով