00:11  ,  15 նոյեմբերի, 2019

Մարսելոն ապաքինվել է վնասվածքից (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» այն ֆուտբոլիստները, որոնք տարբեր պատճառներով չեն միացել իրենց ազգային հավաքականներին, նոյեմբերի 14-ին մարզում են անցկացրել ակումբի մարզաբազայում:

Արքայական ակումբի բրազիլացի պաշտպան Մարսելոն, որն ապաքինվում էր վնասվածքից, ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ Մարսելոն վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Գալաթասարայի» դեմ խաղում:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում