23:54  ,  14 նոյեմբերի, 2019

Կլոպը նշել է՝ որ դեպքում «Լիվերպուլը» ձեռք կբերեր Իբրահիմովիչին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ միայն մեկ դեպքում իր գլխավորած թիմը կդիտարկեր ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու հնարավորությունը:

«Եթե նախկինում Իբրահիմովիչը հանդես եկած չլիներ «Մանչեսթեր Յունայթեդում», մենք հիմա կմտածեինք նրա տեղափոխությունն իրականացնելու մասին, սակայն այս պահին դա հնարավոր չէ:

Այնուամենայնիվ, Իբրահիմովիչն իսկական պրոֆեսիոնալ է, և ես չեմ կարող չհարգել նրա անցած ճանապարհը»,- Կլոպի խոսքը մեջբերում է Tribal Football-ը:

Ավելի վաղ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել էր, որ հեռանում է «Լոս Անջելես Գելաքսիից»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում