23:22  ,  14 նոյեմբերի, 2019

Մանջուկիչը վերջնական որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսի» և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա իտալական ակումբից, հայտնում է Tuttosport-ը:

33-ամյա Մանջուկիչը վերջնական որոշում է ընդունել պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և արդեն դեկտեմբերին կմեկնի Անգլիա:

Հիշեցնենք, որ Մանջուկիչը «Յուվենտուս» է տեղափոխվել 2015 թվականին: Խորվաթ հարձակվողի պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 1 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում