Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ պայմանագիր կնքի ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:
Gianlucadimarzio.com-ի հաղորդմամբ՝ ամերիկյան ակումբում Կավանիին դիտարկում են որպես շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:
32-ամյա Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:
Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված է նաև ՄԼՍ-ի նորեկ «Ինտեր Մայամին», որի սեփականատերն անգլիացի լեգենդար հարձակվող Դևիդ Բեքհեմն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում