Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
«Վերադառնում եմ»,- գրել է Մխիթարյանը՝ կից տեղադրելով նաև նոյեմբերի 14-ին տեղի ունեցած մարզումից լուսանկար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Ռոմայի» ընդհանուր խմբում:
Նա արդեն բաց է թողել «Ռոմայի» 9 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի նաեւ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին՝ Հունաստանի եւ Իտալիայի դեմ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում