21:01  ,  14 նոյեմբերի, 2019

Մխիթարյան. Վերադառնում եմ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Վերադառնում եմ»,- գրել է Մխիթարյանը՝ կից տեղադրելով նաև նոյեմբերի 14-ին տեղի ունեցած մարզումից լուսանկար:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Ռոմայի» ընդհանուր խմբում: 

Նա արդեն բաց է թողել «Ռոմայի» 9 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի նաեւ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին՝ Հունաստանի եւ Իտալիայի դեմ։

View this post on Instagram

Coming back.. @officialasroma @lorepelle7 #micki #mkhitaryan

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում