19:38  ,  14 նոյեմբերի, 2019

Ֆլորես․ Շատ ուրախ ենք, որ Դանիելյանը հրավիրվել է ազգային հավաքական

Բոլորս շատ ուրախ ենք, որ Արթուր Դանիելյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հասունացել էր այդ պահը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի Անտոնիո Ֆլորեսը:

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը 24 ֆուտբոլիսնտերի թվում ազգային հավաքական է հրավիրել նաեւ երիտասարդական հավաքականի եւ «Արարատ-Արմենիայի» պաշպան Արթուր Դանիելյանին:

«Հայաստանի երիտասարդական հավաքականների՝ 19, 21, նպատակներից մեկն այն է, որ ֆուտբոլիստները առաջընթաց ապրեն, աճ գրանցվի նրանց մոտ եւ կարողանան հասնել ազգային հավաքական:

Արթուր Դանիելյանը մեծ ջանքեր է գործադրել երիտասարդական հավաքականում եւ հասունացել էր պահը, որ նա համալրեր ազգային հավաքականը: Այս ամենը տեղի է ունենում, իհարկե, թիմային աշխատանքի արդյունքում: Բոլորս շատ լավ ենք մեզ զգում, որ Արթուր Դանիելյանն այսօր գնում է ազգային հավաքական»,- ասաց Անտոնիո Ֆլորեսը:

Հիշեցնենք, որ Անտոնիո Ֆլորեսի գլխավորած հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 14-ին 2021թ․ Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի 5-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 հավաքականին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով