18:08  ,  14 նոյեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները «Ռոմայի» ընդհանուր խմբում (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն իտալական «Ռոմայի» ընդհանուր խմբում։ 30-ամյա ֆուտբոլիստը վերականգնվել է աճուկի մկանային վնասվածքից հետո։

Նա արդեն բաց է թողել «Ռոմայի» 9 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Նոյեմբերի 24-ին «Ռոման» կընդունի «Բրեշիային»։ Այդ խաղում է սպասվում Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագը չի մասնակցի նաեւ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին՝ Հունաստանի եւ Իտալիայի դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում