17:52  ,  14 նոյեմբերի, 2019

Եվրո Մ-21․ Հայաստանի թիմը պարտվեց իռլանդացիներին (ֆոտոռեպորտաժ)

Ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի Մ-21 հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հյուրընկալեց Իռլանդիայի Մ-21 թիմին պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 63-րդ րոպեին խփեց իռլանդական «Ուոթերֆորդի» կիսապաշտպան Զաքարի Էլբուզեդին։

Վերջնամասը Իռլանդիայի թիմն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով, սակայն կարողացավ պահել հաղթական հաշիվը։ 76-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հյուրերի կազմից հեռացվեց «Վեստ Բրոմվիչի» պաշտպան Դարա Օ՝Շին։ Տուգանային հրապարակի մոտ նշանակված տուգանային հարվածն արդյունավետ իրացնել Հայաստանի թիմին չհաջողվեց։

Հայաստանի հավաքականը առաջին խմբում 5 խաղից հետո վաստակել է 3 միավոր եւ 5-րդ տեղում է։ Իռլանդիան 6 խաղում վաստակած 13 միավորով առաջին տեղում է։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը արտագնա խաղում կմրցի Իտալիայի հավաքականի հետ:

Եվրո-2021, Մ-21, ընտրական մրցաշար, առաջին խումբ, 5-րդ տուր

Հայաստան - Իռլանդիա՝ 0։1

Զաքարի Էլբուզեդի, 63

Հեռացում՝ Դարա Օ՝Շի (Իռլանդիա)

Հայաստանի Մ-21 հավաքական

1․ Սևակ Ասլանյան, 2․ Հրաչյա Գեղամյան, 3․ Հովհաննես Նազարյան, 4․  Ալբերտ Խաչումյան, 5․ Էդգար Գրիգորյան, 7․ Կարեն Մելքոնյան, 8․ Հովհաննես Հարությունյան (17․ Արամ Խամոյան, 66), 9․ Արմեն Հովհաննիսյան (21․ Էդգար Մովսեսյան, 78), 10․ Արմեն Նահապետյան (22․ Աբրահամ Պորտուգալյան, 57), 11․ Վահան Բիչախչյան, 20․ Ռուդիկ Մկրտչյան։

Պահեստայիններ՝ 12․ Մարկ Գրիգորյան, 6․ Էրիկ Վարդանյան, 13․ Դավիթ Նալբանդյան, 15․ Արսեն Սադոյան, 19․ Հակոբ Խաչատրյան, 23․ Արմեն Ասիլյան։

Գլխավոր մարզիչ՝ Անտոնիո Ֆլորես

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով