17:16  ,  14 նոյեմբերի, 2019

Անչելոտին լարված հարաբերություններ ունի «Նապոլիի» նախագահի հետ եւ դեմ չէ վերադառնալ «Միլան»

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին լարված հարաբերություններ ունի ակումբի նախագահ, իտալացի կինոպրոդյուսեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ եւ դեմ չի լինի վերադառնալ «Միլան», որը գլխավորել է 2001-2009 թվականներին, հաղորդում է իտալական Tuttosport-ը։

«Միլանն» անհաջող է հանդես գալիս Իտալիայի ընթացիկ առաջնությունում եւ 12 տուրից հետո 13 միավորով 14-րդ տեղում է։ Միլանյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է Անչելոտիին առաջարկ անելու տարբերակը։

«Նապոլին» չի հաղթել Իտալիայի առաջնության նախորդ չորս հանդիպումներում՝ 1 պարտություն, 3 ոչ ոքի։ Թիմը 19 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում