16:05  ,  14 նոյեմբերի, 2019

Արա Աբրահամյան․ ՌՀՄ-ն կհետեւի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության քննության ընթացքին

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) կհետեւի թայբռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր, 40-ամյա Աշոտ Բոլյանի սպանության հետաքննության ընթացքին։ Այդ մասին ասել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը։ Բոլյանին սպանել են նոյեմբերի 13-ին Մոսկվայում։ Հարուցվել է քրեական գործ։

«Մենք անպայման կհետեւենք քննության ընթացքին։ Ավելին չեմ կարող ասել։ Վերջերս Բոլյանը եղել է մեր միությունում։ Միայն դրականը կարող եմ ասել նրա մասին։ Ակտիվ երիտասարդ տղամարդ էր, հագամործակցում էր ՌՀՄ-ի հետ, օգնում էր, մասնակցում էր մեր միջոցառումներին, ուրախանում մեր հաջողություններին, քանի որ մեր մարզական ակումբը տվել է մի քանի չեմպիոնների»,- ասել է Արա Աբրահամյանը «РБК-Спорт»-ին։

Աշոտ Բոլյանը երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը WPKA-ի վարկածով, աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր է դարձել նաեւ IPMTF-ի վարկածով։ Նվաճել է քիկբոքսինգի Ասիայի չեմպիոնի տիտղոսը WPKA-ի վարկածով։ Դարձել է 17 միջազգային մրցաշարերի հաղթող։

Ֆոտո՝ ru.hayazg.info

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում