14:37  ,  14 նոյեմբերի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» առաջարկ կանի Զլատան Իբրահիմովիչին

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով եւ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ կանի 38-ամյա շվեդ հարձակվողին, հաղորդում է գերմանական Bild-ը։

Իբրահիմովիչը նոյեմբերի 14-ին հայտարարեց, որ չի երկարաձգի դեկտեմբերին ավարտվող պայմանագիրն ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հետ։

Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն նաեւ իտալական «Միլանը», «Բոլոնիան» ու «Նապոլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում