13:21  ,  14 նոյեմբերի, 2019

Ռոբերտ Լեւանդովսկին՝ երրորդ ամիսն անընդմեջ «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ

Ռոբերտ Լեւանդովսկին երրորդ ամիսն անընդմեջ ճանաչվել է Մյունխենի «Բավարիայի» լավագույն ֆուտբոլիստ։ Լեհ հարձակվողը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 75,6 տոկոսը։ Նա առաջ է անցել Սերժ Գնաբրիից եւ Մանուել Նոյերից։

Հոկտեմբերին Լեւանդովսկին «Բավարիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման, խփել 7 գոլ։

«Բավարիայի» պատմության մեջ Լեւանդովսկին առաջինն է, որ երեք ամիս անընդմեջ ճանաչվում է լավագույնը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Լեւանդովսկին մասնակցել է 11 հանդիպման, խփել 16 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում