12:40  ,  14 նոյեմբերի, 2019

Սիմոն Մարտիրոսյան. Վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը, էս ո՞ւր ենք հասել ժողովուրդ

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կանանց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանին նվիրված ֆիլմի մասին։  

«Հայաստանի վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։

Էս ո՞ւր ենք հասել ժողովուրդ։

Դա նորմալ է հա՞, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։

Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»,- գրել է Սիմոն Մարտիրոսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում