12:13  ,  14 նոյեմբերի, 2019

Ջեյդոն Սանչոն մտադիր է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»

Անգլիայի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն մտադիր է ամռանը հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից», հաղորդում է Daily Mail-ը։ Սանչոն դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։ Անգլիայից հավաքականից մեկ օր ուշ վերադառնալու համար նա տուգանվել էր 100 հազար եվրոյով։

«Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Բորուսիայի» շվեյցարացի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը Սանչոյին փոխարինել էր արդեն 36-րդ րոպեին։ «Բորուսիան» այդ խաղում պարտվել էր 0։4 հաշվով։

Ջեյդոն Սանչոյի տրանսֆերով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալը», «Բարսելոնան» եւ ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում