11:11  ,  14 նոյեմբերի, 2019

Մբապեն ցանկանում է մասնակցել Օլիմպիական խաղերին

Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկություն է հայտնել մասնակցել 2020 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:

«Ֆրանսիայի հավաքականի հետ ցանկանում եմ դառնալ Եվրոպայի չեմպիոն, սակայն Եվրո-2020-ից հետո պատրաստ եմ մասնակցել նաև Օլիմպիական խաղերին»,- L'Equipe-ի հաղորդմամբ՝ ասել է Մբապեն:

Նշենք, որ Եվրո-2020-ը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 12-ը, իսկ Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում