09:52  ,  1 սեպտեմբերի, 2012

17-ամյա վրացուհին կապած ձեռքերով ու ոտքերով անցել է Դարդանելի նեղուցը

17-ամյա վրացի Անի Լոմինաձեն դարձավ առաջին կինն աշխարհում, ով կարողացավ կապած ձեռքերով եւ ոտքերով լողալով անցնել Դարդանելի նեղուցը: Լոմինաձեն օգտագործել է հին վրացական ռազմական լողաոճ, որը կոչվում է «կոլխուրի» (մարմնի կոնքազդրային հատվածի շարժումների միջոցով):

Մեկնարկը տրվել է թուրքական Էջիբատ քաղաքում: Լոմինաձեն նեղուցն անցել է 50 րոպեում` հաղթահարելով 5,5 կմ, հաղորդում է newsgeorgia.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս