Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հաստատել է, որ Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը ցանկանում է նոր կենտրոնական հարձակվող ձեռք բերել:
«Զարմացած չեմ, որ «Բարսելոնան» ցանկանում է փոխարինող գտնել ինձ: Ես միշտ ասել եմ, որ գալու է մի պահ, երբ իմ տարիքն ինձ թույլ չի տալու օգտակար լինել ակումբին:
«Բարսելոնայում» խաղալը շատ բարդ է: Այս ակումբում նույնիսկ փոքր սխալ գործելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ:
Այնուամենայնիվ, ցանկանում եմ որքան հնարավոր է երկար մնալ «Բարսելոնայու» և օգնել այս թիմին գավաթներ նվաճել»,- Սուարեսի խոսքը փոխանցում է Mundo Deportivo:
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում