23:15  ,  13 նոյեմբերի, 2019

Ֆրանսիայի առաջնության հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

35-ամյա պաշտպանը հոկտեմբերին Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման և 4 խաղում էլ օգնել է իր թիմին հաղթանակ տանել:

Ընթացիկ մրցաշրջանում Տիագո Սիլվան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 16 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում