22:08  ,  13 նոյեմբերի, 2019

«Նապոլիի» նախագահը նշել է՝ որքան գումարի դիմաց է պատրաստ վաճառել ակումբը

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել ակումբի բաժնետոմսերը, հայտնում է II Matino-ն:

Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է վաճառել «Նապոլիի» բաժնետոմսերի 100 տոկոսը, եթե դրա դիմաց ստանա 900 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող մարզական ներդրումային հիմնադրամը պատրաստ է իտալական ակումբի համար վճարել 560 միլիոն եվրո:

Ալ Թանին առաջիկայում բանակցություններ կսկսի «Նապոլիի» նախագահ, իտալացի կինոպրոդյուսեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, որն արդեն 15 տարի ակումբի սեփականատերն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում