21:08  ,  13 նոյեմբերի, 2019

Կումանը չի բացառել «Բարսելոնան» գլխավորելու հնարավորությունը

Ֆուտբոլի Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ պատրաստ է զբաղեցնել կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

«Իհարկե, չեմ բացառում, որ կարող եմ գլխավորել «Բարսելոնան», սակայն դա հնարավոր կլինի միայն Եվրոպայի առաջնության ավարտից հետո: Հոլանդիայի հավաքականը լավ մարզավիճակում է գտնվում, և ես ցանկանում եմ հավաքականի հետ հաջողության հասնել այդ մրցաշարում»,- Կումանի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Ավելի վաղ 56-ամյա մասնագետը նշել էր, որ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագիրն իրեն հնարավորություն է տալիս Եվրո-2020-ից հետո գլխավորել կատալոնական «Բարսելոնան»:

Հիշեցնենք, որ Կումանը «Բարսելոնայում» հանդես է եկել 1989-1995 թվականներին: 1998-2000 թվականներին հոլանդացի մասնագետն աշխատել է «Բարսելոնայի» մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում