19:47  ,  13 նոյեմբերի, 2019

«Բավարիան» կփորձի վերադարձնել Գվարդիոլային

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հաջորդ ամռանը կփորձի գլխավոր մարզիչի պաշտոնում վերադարձնել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային, հաղորդում է transfermarkt-ը։

Գվարդիոլան «Բավարիան» գլխավորել է 2013-2016-ին, որից հետո տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»։

Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բավարիան» դարձել է Գերմանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում