18:12  ,  13 նոյեմբերի, 2019

Լինդելյոֆ․ Մոուրինյոն լավագույն մարզիչներից մեկն է աշխարհում, կարոտում եմ նրան ֆուտբոլում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Շվեդիայի հավաքականի պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը խոստովանել է, որ կարոտում է մանչեսթերյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որը 2018թ․ դեկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո դեռ չունի մարզչական աշխատանք։

«Մոուրինյոն լավագույն մարզիչներից մեկն է աշխարհում, կարոտում եմ նրան ֆուտբոլում։ Նա հրաշալի մարզիչ է, որին ես շատ բաներով եմ պարտական։ Հենց Մոուրինյոն է ինձ տվել շանս, որն ինձ բերել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ես մեծ հարգանք ունեմ նրա նկատմամբ, եւ բարձր եմ գնահատում նրա ասածն ու արածը»,- Լինդելյոֆի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Երկրորդ տարին անընդմեջ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լինդելյոֆը 2017-ին պորտուգալական «Բենֆիկայից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Մոուրինյոյի նախաձեռնությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում