Լա Լիգան հաստատել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման օրն ու ժամը։
Սուպերկլասիկոն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին։ Սակայն Կատալոնիայի մայրաքաղաքում անկայուն քաղաքական իրավիճակի հետեւանքով տեղափոխվել էր, եւ այժմ այն նշանակված է դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» ու «Ռեալն» անցկացրել են 12-ական հանդիպում եւ 25-ական միավորով առաջատարներն են։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում