17:51  +04,  13 նոյեմբերի, 2019

Լա Լիգան հաստատել է «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման օրն ու ժամը

Լա Լիգան հաստատել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից տեղափոխված «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման օրն ու ժամը։

Սուպերկլասիկոն պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին։ Սակայն Կատալոնիայի մայրաքաղաքում անկայուն քաղաքական իրավիճակի հետեւանքով տեղափոխվել էր, եւ այժմ այն նշանակված է դեկտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» ու «Ռեալն» անցկացրել են 12-ական հանդիպում եւ 25-ական միավորով առաջատարներն են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ