17:10  ,  13 նոյեմբերի, 2019

Transfermarkt. Էրիկ Վարդանյանի տրանսֆերի արժեքը՝ 500 հազար եվրո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի տրանսֆերի գինը կազմել է կես միլիոն եվրո, հայտնում է transfermarkt.com-ը։ 21-ամյա ֆուտբոլիստը Երեւանի «Փյունիկից» տեղափոխվել էր ռուսական «Սոչի», որի կազմում հանդես կգա հունվարից։

Transfermarkt-ը Էրիկ Վարդանյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 350 հազար եվրո։

Հիշեցնենք, որ Էրիկ Վարդանյանը պայմանագիր ուներ «Փյունիկի» հետ մինչեւ 2021թ․ հունիս, սակայն ֆուտբոլիստը ոչ մարզական վարքի համար Հայաստանում որակազրկվեց կես տարով։ Դրանից հետո տեղի ունեցավ Վարդանյանի տեղափոխությունը Ռուսաստան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում