Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնանկության հարցը, հաղորդում է The Telegraph-ը։
Արգենտինացի մասնագետը կհեռացվի, եթե «Տոտենհեմը» պարտություն կրի «Վեստ Հեմից» Անգլիայի առաջնության 13-րդ տուրում։
Ժամանակից շուտ պայմանագրի միակողմանի խզման դեպքում, անգլիական ակումբը ստիպված կլինի Պոչետինոյին վճարել 13 միլիոն եվրոյի փոխհատուցում։
Անգլիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո «Տոտենհեմը» 14 միավորով 14-րդ տեղում է եւ առաջատար «Լիվերպուլից» հետ է 20 միավոր։ «Վեստ Հեմ» - «Տոտենհեմ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին։
Պոչետինոյի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում