15:10  ,  13 նոյեմբերի, 2019

Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆեդերացիայի գավաթը նվաճած Ֆրանսիայի թիմին (ֆոտո)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանուն Ելիսեյան պալատում ընդունել են թենիսի կանանց Ֆրանսիայի հավաքականին, որը նվաճել է Ֆեդերցիայի գավաթը՝ աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության տիտղոսը։

«Դուք ցուցադրեցիք գերազանց տրամադրվածություն, միասնաբար հաղթահարեցիք ճնշումը, ամրապնդեցիք թիմային կապերը ընդհանուր հաղթանակի համար»,- ասել է Մակրոնը։

Հանդիպմանը մասնակցել են Կարոլին Գարսիան, Կրիստինա Մլադենովիչը, Պոլին Պարմանտյեն, Ֆիոնա Ֆերոն, Ալիզե Կորնեն եւ թիմի ավագ Ժյուլյեն Բենետոն։

Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ֆրանսիայի թիմը 3։2 հաշվով հաղթել էր Ավստրալիայի հավաքականին։

View this post on Instagram

A post shared by FFT (@fftennis) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում