14:47  ,  13 նոյեմբերի, 2019

Նեյմարը դարձյալ խոսել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դարձյալ խոսել է կատալոնական «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին, հաղորդում է  Mundo Deportivo-ն։

Նեյմարն այցելել է Բարսելոնա եւ մասնակցել է «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի կնոջ ծննդյան օրվա երեկույթին, որին մասնակցել է նաեւ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Սուարեսի եւ Մեսիի հետ զրույցում է Նեյմարը խոսել կատալոնական ակումբ վերադառնալու ցանկության մասին։

Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017-ին 222 միլիոն եվրոյով։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս