Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է վերականգնվել աջ ոտքի վնասվածքից հետո։ Նա պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերկի 7-ին, հաղորդում է ESPN-ը։
Պոգբան ոտնաթաթի վնասվածքը խորացրել էր սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած «Արսենալի» դեմ խաղում (1:1)։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 5 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում