13:21  ,  13 նոյեմբերի, 2019

Qatar Sport Investments-ը պատրաստ է 560 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» համար

Qatar Sport Investments-ը ցանկանում է ձեռք բերել «Նապոլի» ակումբը։ Քաթարի էմիր Թամիմ բան Համադ Ալ Թանիի ղեկավարությամբ գործող մարզական ներդրումային հիմնադրամը պատրաստ է իտալական ակումբի համար վճարել 560 միլիոն եվրո, հաղորդում է Fox Sports-ը։

Ալ Թանին առաջիկայում բանակցություններ կսկսի «Նապոլիի» նախագահ, իտալացի կինոպրոդյուսեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, որն արդեն 15 տարի ակումբի սեփականատերն է։

Ալ Թանին արդեն մի քանի տարի փորձում է մտնել իտալական ֆուտբոլային շուկա։ Նախկինում նա փորձել է ձեռք բերել «Ռոման»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս