12:49  ,  13 նոյեմբերի, 2019

ATP Finals. Դոմինիկ Տիմը հաղթել է Նովակ Ջոկովիչին եւ դուրս եկել կիսաեզրափակիչ

Լոնդոնում ընթացող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշարում (ATPFinals) ավստրիացի Դոմինիկ Տիմը խմբային փուլի երկրորդ տուրում մրցել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության է հասել 6:7 (5), 6:3, 7:6 (5) հաշվով։

Առաջին տուրում Տիմը հաղթել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին եւ ապահովել է տեղը կիսաեզրափակիչում։

Այս խմբից կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Ֆեդերերն ու Ջոկովիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով