12:18  ,  13 նոյեմբերի, 2019

Լուկա Մոդրիչը՝ Golden Foot-ի դափնեկիր (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն արժանացել է Golden Foot մրցանակին։ Արարողությունը տեղի է ունեցել Մոնակոյում։

Այս մրցանակին արժանանում են ֆուտբոլի զարգացման գործում մեծ ներդրում եւ 29-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստները։

34-ամյա Մոդրիչի հետ այս մրցանակին 2019-ին հավակնում էին նաեւ Լիոնել Մեսին, Կրիշտիանու Ռոնալդուն, Տիագո Սիլվան, Սերխիո Ռամոսը, Ուեյն Ռունին, Սերխիո Ագուերոն, Ռոբերտ Լեւանդովսկին, Ջորջո Կիելինին, Ժերար Պիկեն։

Golden Foot-ին ֆուտբոլիստը կարող է արժանանալ միայն մեկ անգամ։ Անցած տարի դափնեկիր էր դարձել ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

Golden Foot-ի դափնեկիրները

2003․ Ռոբերտո Բաջո (Իտալիա)
2004․ Պավել Նեդվեդ (Չեխիա)
2005․ Անդրեյ Շեւչենկո (Ուկրաինա)
2006․ Ռոնալդո (Բրազիլիա)
2007․ Ալեսանդրո Դել Պիերո (Իտալիա)
2008․ Ռոբերտո Կարլոս (Բրազիլիա)
2009․ Ռոնալդինյո (Բրազիլիա)
2010․ Ֆրանչեսկո Տոտի (Իտալիա)
2011․ Ռայան Գիգզ (Ուելս)
2012․ Զլատան Իբրահիմովիչ (Շվեդիա)
2013․ Դիդյե Դրոգբա (Կոտ դ'Իվուար)
2014․ Անդրես Ինիեստա (Իսպանիա)
2015․ Սամուել Էտո'Օ (Կամերուն)
2016․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա)
2017․ Իկեր Կասիլիաս (Իսպանիա)
2018․ Էդինսոն Կավանի (Ուրուգվայ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում