Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մրցավարների կողմից օգտագործվող VAR համակարգի արդյունավետության մասին:
«Այժմ VAR-ի աշխատանքից շատերն են դժգոհ: Իհարկե, հնարավոր է որոշ փոփոխություններ կատարել հակարգի աշխատանքում, սակայն այն երբեք չի կարող անթերի աշխատել:
VAR համակարգը կառավարում են մարդիկ, իսկ մարդիկ ևս անթերի չեն»,- Կլոպի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» խաղում ի վնաս «Մանչեսթեր Սիթիի» VAR համակարգը չարձանագրեց «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի ձեռքով խաղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում