00:09  ,  13 նոյեմբերի, 2019

Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել Հունաստանի հետ խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին երկրորդ մարզումն է անցկացրել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի նախավերջին տուրի՝ Հունաստանի հետ խաղից առաջ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հիմնականում աշխատել են ստանդարտների իրացման և դարպասին ճշգրիտ հարվածներ կատարելու վրա:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում