23:16  ,  12 նոյեմբերի, 2019

«Նապոլիի» նախագահը պատրաստվում է կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձը

Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մտադիր է մրցաշրջանի անհաջող մեկնարկի համար կրճատել թիմի ֆուտբոլիստների աշխատավարձը:

Inside World Football-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» ֆուտբոլիստների աշխատավարձը կկրճատվի 25 տոկոսով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եթե «Նապոլին» Իտալիայի առաջնության 13-րդ տուրում չհաղթի «Միլանին», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում չհաղթի «Լիվերպուլին», ապա Կառլո Անչելոտին կհեռացվի «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Հիշեցնենք, որ «Նապոլին» հաղթանակ չի տարել ակումբի վերջին 5 անընդմեջ հանդիպումներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում